Jump to content

Ջերդապ (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերդապ
Տեսակազգային պարկ, riverscape? և գեոպարկ
Կազմված էԳոլուբաց և Lepenski Vir?
Երկիր Սերբիա
ՎարչատարածքԲռանիչևսկյան շրջան
Հիմնվել է1974
Մակերես63608 հա
Ջերդապ (ազգային պարկ)ը գտնվում է Սերբիաում
Ջերդապ (ազգային պարկ)

Ջերդապ, ազգային պարկ Սերբիայի արևելյան մասում, Ռումինիայի հետ սահմանին։ Ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 63 608 հա, իսկ պաշտպանված գոտու հետ միասին` 93 968 հա։ Այս տարածքի գլխավոր բնական երևույթը (ֆենոմենը) հսկայական Ջերդապի լեռնաձորն է, որի միջով հոսում է Դանուբ գետը։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը տարածվում է Դունայ գետի աջ ափի երկայնքով մոտ 100 կմ, Գոլուբացայից մինչև Կլադովո։ Գտնվում է Բրանիչևի և Բորի շրջանում (օկրուգում

Պարկը գտնվում է լեռնային շրջանում, ծովի մակարդակից մոտավորապես 50-ից 800 մետր բարձրության վրա։

Ֆլորա և ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի բուսականությունը բնութագրվում է ոչ միայն բազմազանությամբ և հարստությամբ, այլ նաև ռելիկտային բույսերի տեսակների մեծ թվով։ Այստեղ աճում են 1100-ից ավելի բուսատեսակներ։

Այստեղ ապրում են արջեր, գայլեր, շնագայլեր, լուսաններ, սպիտակապոչ արծիվ, բվեճներ, սև արագիլներ և բազմաթիվ այլ կենդանատեսակներ։

Պատմական հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի տարածքում են գտնվում տարբեր հնագիտական բացահայտումներ և պատմա-մշակութային հուշարձաններ։

  1. Լեպենսկի-Վիրի միջին քարեդարյան որսորդների կանգառը
  2. Տրայանոսի անտիկ կամուրջը
  3. Միջնադարյան Գոլուբաց ամրոցը
  1. Աշխարհագրական բառարան։ աշխարհագրական անվանումը / Խմբ.` Ա. Ֆ. Տրյոշնիկով. — 2-րդ հրատարակ.: Սովետական հանրագիտարան, 1989.-Ս. 583. — 210 000. — ISBN 5-85270-057-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերդապ (ազգային պարկ)» հոդվածին։